Սպորտ 

Գեղեցիկ գոլերի երեկո. Արարատը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ

analitik.am

Armsport-ը գրում է.

Երևանի «Արարատը» հաջող է մեկնարկել Բարձրագույն խմբի առաջնությունում:

Սերգեյ Բոյկոյի թիմը այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց «Շիրակի» հետ: Երևանյան թիմը հաջողության հասավ 2-1 հաշվով:

Խաղի հաշիվը բացեցին հյուրերը: Հեռահար գեղեցիկ հարվածով աչքի ընկավ Մուսա Փոլ Բակայոկոն:

«Արարատը» կամային հատկանիշներ դրսևորեց ու բեկեց խաղի ընթացքը: Նախ, 57-րդ րոպեին Դեդեչկոն շեշտակի հարված կատարեց ու խփեց պատասխան գոլը:

Մի քանի րոպե անց ձեռքով խաղի պատճառով դաշտից հեռացվեց Հրայր Մկոյանը, որը վերադարձից հետո առաջին խաղն էր անցկացնում «Շիրակի» կազմում:

«Արարատը» խաղավերջում խփեց նաև հաղթական գոլը: Հեռվից կատարած հարվածով աչքի ընկավ Ալեքսանդր Կոզլովը:

Այսպիսով, «Արարատը» 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Շիրակը» իր ակտիվում ունի 3 միավոր:

Նույն շարքից