Տնտեսություն 

Սպանդանոցները պատրաստ են աշխատել համաձայն շուկայի պահանջարկի

analitik.am

«Բոլոր հնարավորություններն ունենք և պատրաստ ենք աշխատել ըստ շուկայի պահանջարկի»,- խոստացել են մի շարք սպանդանոցների ներկայացուցիչներ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից հրավիրված քննարկման ժամանակ:

Տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական Արթուր Շատվորյանը հիշեցրել է, որ թարմ մսի սպանդանոցային ծագման պարտադիր պայմանի կիրառումը հասարակական սննդի կետերում սկսվել է օգոստոսի 1-ից և կոնկրետ սպանդանոցների պատրաստականության վիճակից է կախված լինելու հանրային սննդի կետերի կողմից նշված պարտադիր պայմանի կատարումը: Նա նաև տեղեկացրել է, որ մշակվել է հստակ ճանապարհային քարտեզ, որի համաձայն էլ կիրականացվի վերահսկողությունը հանրապետության հանրային սննդի կետերում:

«Մենք խստորեն հետևելու ենք, որ վերահսկողությունը չվերածվի սպանդանոցային մորթն ուղեկցող 5-րդ ձևի փաստաթղթի շրջանառության: Այս թեման տարբեր հարթակներում քննարկվել է և եկել է արդեն գործնական քայլեր անելու ժամանակը: Ակնկալում ենք ձեր գործուն աջակցությամբ գործընթացը կազմակերպել պատշաճ կերպով»,- ասել է Արթուր Շատվորյանը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 15-ից սպանդանոցային մորթի պահանջը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար:

Ներքոնշյալ սպանդանոցներն այս պահին էլ պատրաստ են ցանկացած հանրային սննդի կետի, ինչպես նաև իրացման ցանցի օբեկտի տրամադրել իրենց պահանջներին հանապատասխան թարմ միս և մսեղիք:

Կոտայքի մարզ
1 Զօր ՍՊԸ Կոտայքի մարզ, գ. Ձորաղբյուր Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր  եղջերավոր կենդանիների մորթ:
2 Ա/Ձ Կարինե Առաքելյան Կոտայքի մարզ, ք. Աբովյան Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր  եղջերավոր կենդանիների մորթ:
Լոռու մարզ
3 Ա/Ձ Խասիկ Տիտանյան Լոռու մարզ, գ. Օձուն Գործող սպանդանոց է, իրականացնում է մանր և խոշոր  եղջերավոր կենդանիների և խոզերի մորթ:
4 «Միտք» ՍՊԸ Լոռու մարզ, գ. Դարբաս Գործող սպանդանոց է, իրականացնում է մանր և խոշոր  եղջերավոր կենդանիների և խոզերի մորթ:
Վայոց Ձորի մարզ
5 «Վայոց ձոր մսամթերք» ՓԲԸ Վայոց Ձորի մարզ, գ. Զառիթափ Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր  եղջերավոր կենդանիների մորթ:
Արարատի մարզ
6 «Ոսկե կացին» ՍՊԸ Արարատի մարզ, ք. Մասիս Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր  եղջերավոր կենդանիների մորթ:
Արմավիրի մարզ
7 «Մսամթերքի նոր աշխարհ» ՍՊԸ Արմավիրի մարզ, ք. Էջմիածին Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր  եղջերավոր կենդանիների մորթ:
Երևան
8 Ա/Ձ Մկրտիչ Աբելյան ք. Երևան Մսի վերամշակում և վաճառք

Նույն շարքից