Սպորտ 

Վրացական երկու թիմեր վիճարկեցին տղաների լողափնյա վոլեյբոլի հաղթողի կոչումը

analitik.am

Թեժ և համառ պայքարի արդյունքում հայտնի դարձան Համահայկական 7-րդ ամառային խաղերի տղաների լողափնյա վոլեյբոլի հաղթողները։ Տիտղոսի համար պայքարում էին «Երևան 1», «Գյումրի», «Թբիլիսի 2›» և «Մցխեթի›» թիմերը։

Եզրափակիչ փուլում վրացական  երկու թիմերի՝ «Թբիլիսի 2»-ի և «Մցխեթի»›-ի պայքարի արդյունքում հաղթեց «Թբիլիսի 2»-ը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց «Մցխեթին», իսկ երրորդը՝ «Երևան 1»- ը։

Հաղթող թիմի՝ «Թբիլիսի 2»-ի մարզիկ Էրիկ Աբրամովը եզրափակիչ խաղից հետո մեզ ներկայացրեց տպավորությունները:

«Փորձեցինք մեր ամբողջ ուժերը ներդնել խաղում ու հիանալի արդյունքի հասանք։ Բոլոր թիմերն էլ ուժեղ էին և արժանի էին հաղթանակի»,- ասաց նա։

Մասնակիցներն նշեցին, որ Համահայկական խաղերն այն լավագույն միջոցներից են, որոնք թույլ են տալիս ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերը։

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի լրատվական ծառայություն

Նույն շարքից