Սպորտ 

Հայ մաքսավորները մինի-ֆուտբոլի միջազգային մրցաշարում զբաղեցրել են երրորդ հորիզոնականը

analitik.am

Պետական եկամուտների կոմիտեի թիմը Բելառուսում մասնակցել է մինի-ֆուտբոլի մաքսային ծառայությունների միջև անցկացված 13-րդ միջազգային մրցաշարին: Բրեստ քաղաքում անցկացված մինի-ֆուտբոլին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Սլովակիայի մաքսային ծառայությունների թիմերը:

Հայաստանի մաքսային ծառայության թիմին համառ մրցապայքարում հաջողվել է զբաղեցնել երրորդ հորիզոնականը: ՊԵԿ-ի թիմը ևս մեկ մրցանակ է ստացել վստահելի համագործակցության և ամենակազմակերպված թիմ լինելու համար:

Նույն շարքից