Սպորտ Տեսանյութեր 

«Մանչեսթեր Սիթին» զրկվեց հաղթանակից (տեսանյութ)

analitik.am

Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի կենտրոնական հանդիպումը «Մանչեսթեր Սիթիի» և «Տոտենհեմի» միջև ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Խոսեպ Գվարդիոլայի և Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմերը չկարողացան որոշել հաղթողին:

20-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթիին» առաջ մղեց անգլիացի հարձակվող Ռահեմ Ստերլինգը: 3 րոպե անց «Տոտենհեմի» արգենտինացի կիսապաշտպան Էրիկ Լամելան հավասարեցրեց հաշիվը: 35-րդ րոպեին արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն երկրորդ գնդակն ուղարկեց «Տոտենհեմի» դարպասը: 56-րդ րոպեին բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Մոուրան խփեց «Տոտենհեմի» պատասխան գոլը: Հանդիպման ավելացրած ժամանակում «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը երրորդ գնդակն ուղարկեց «Տոտենհեմի» դարպասը, սակայն, VAR համակարգից օգտվելով, մրցավարները չեղարկեցին գոլը:

Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Տոտենհեմ»` 2:2

Ռահեմ Ստերլինգ, 20, Սերխիո Ագուերո, 35 - Էրիկ Լամելա, 23, Լուկաս Մոուրա, 56

Նույն շարքից