Տնտեսություն 

Սամվել Ալեքսանյանի գործերը լա՞վ չեն. «Ալեքս Հոլդինգ»-ը այս տարի 10 խոշոր հարկ վճարողների ցանկում չէ

analitik.am

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2019 թվականի Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը, որտեղ առաջին տեղում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, որն այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե է վճարել 29 մլրդ 504.8 մլն դրամ:

2-րդ տեղում «Գրանդ Տոբակո» ընկերությունն է, 3-րդ տեղում՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: 4-րդ տեղում «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-նն է, որը պետական բյուջե է վճարել 9.4 մլրդ դրամ։ 5-րդ տեղում «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը, 6-րդ տեղում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, 7-րդ տեղում «Ֆլեշ» ընկերությունն է, որը վճարել է 7.6 մլրդ դրամ, 8-րդ տեղում«Ակվիլոն Թրեյդ»-ն է, 9-րդ տեղում «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ն, իսկ 10 խոշոր հարկվճարողների 10-նյակը եզրափակում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը, որը այս տարվա առաջին կիսամյակին պետական բյուջե է վճարել 5 մլրդ 159.4 մլն դրամ:

2018թ-ին նույն ժամանակահատվածում խոշոր հարկ վճարողների կտրավածքով առաջին տեղում դարձյալ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» էր, 2-րդ տեղում «Գազպրոմ Արմենիա»-ն, 3-րդ տեղում՝ «Գրանդ Տոբակո»-ն, 4-րդ տեղում «ԳեոՊրոՄայնինգ Գոլդը»: 5-րդ տեղում «Սի Փի Էս Օյլ Քորփորեյշնը», 6-րդ տեղում «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ն, 7-րդ տեղում «Ալեքս Հոլդինգ»-ը, 8-րդ տեղում «Ջեյ Թի Ար Արմենիա»-ն, 9-րդ տեղում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և 10-րդ տեղում «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ը:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից