Սպորտ 

Ռոնալդուն որդուն տարել է իր մանկության տուն ու շոկի ենթարկել երեխային

analitik.am

«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն պատմել է այն մասին, թե ինչպես է ավագ որդու հետ այցելել Մադեյրա կղզում գտնվող տունը, որտեղ ապրել է երեխա ժամանակ:

Ռոնալդուն նշել է, որ տան մոտ նկատել է նույն մարդանց, ովքեր ապրել են այնտեղ այն ժամանակ, երբ ինքն էր ապրում այդ տանը:

Պարտուգալացին եղել է նաև տանը, որտեղ ապրել է մինչև «Սպորտինգ» տեղափոխվելը և ցույց է տվել որդուն իր սենյակը. «Որդիս նայեց ինձ ու հարցրեց «Հայրիկ, դու իրո՞ք այստեղ ապրել ես»: Նա չէր կարողանում հավատալ դրան»:

Նշենք, որ Ռոնալդուն ծնվել է Մադեյրայում և այնտեղ ապրել է մինչև 12 տարեկան:

Նույն շարքից