Սպորտ 

Ռոնալդուն խոսել է կարիերան ավարտելու մասին

Կրիշտիանո Ռոնալդուն չի բացառում, որ արդեն հաջորդ տարի կարող է ավարտել կարիերան: Daily Mail-ը հայտնում է, որ 34-ամյա ֆուտբոլիստը մտածում է խաղակոշիկները մեխից կախելու մասին:

Միևնույն ժամանակ պետք է նշել, որ պորտուգալացին վերջերս 4-ամյա պայմանագիր ստորագրեց թուրինյան գրանդի հետ, որին օգնեց հերթական անգամ հռչակվել Իտալիայի չեմպիոն:

«Հնարավոր է, որ ես կարիերաս ավարտեմ հաջորդ տարի: Սակայն ես կարող եմ խաղալ մինչև 40-41 տարեկան: Չգիտեմ, ես միշտ ասում եմ, որ պետք է վայելել պահը»,-ասել է Ռոնալդուն:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից