Տնտեսություն 

Ազատվում են տույժերի վճարումից, եթե օրենքը ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում մարվել է պետական տուրքի մայր գումարը

analitik.am

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար պետական տուրքի պարտավորություններ ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց տեղեկացնում է, որ սույն թվականի հուլիսի 11-ին ուժի մեջ է մտել «Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար մինչև 2019 թվականի հունվարի 1-ը «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ մասի 15.5-րդ և 15.6-րդ կետերով նախատեսված պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող անձինք ազատվում են պետական տուրքի չվճարման համար հաշվարկված տույժերի վճարումից, եթե սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում, մարվել է պետական տուրքի մայր գումարը:

Միաժամանակ հայտնում ենք, որ սույն թվականի հունիսի 29-ին ուժի մեջ է մտել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը (25.06.19թ. ՀՕ-69-Ն), ըստ որի ուժը կորցրած են ճանաչվել  ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար  «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ մասի 15.6-րդ կետով նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը:

Սույն օրենքը ուժի մեջ մտնելու օրվանից դադարեցվել է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիաների համար պետական տուրքի հաշվարկը:

Նշված օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ և «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ մասի 15.5-րդ և 15.6-րդ կետերով պետական տուրքի պարտավորության գումարի չափի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ ՀՀ ՏԿԵ  նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչությունիցհետևյալ հեռախոսահամարներով՝

/010/ 523480 /Մեկ պատուհան/

/010/548600

/010/561387

Նույն շարքից