Սպորտ 

Մեսսին ինձ ավելի լավն է դարձնում. Ռոնալդու

analitik.am

Կրիշտիանո Ռոնալդուն գովեստի խոսքեր է ասել Լեոնել Մեսսիի հասցեին՝ վերջինիս հետ իր մրցակցությունը համեմատելով Այրտոն Սենայի և հայազգի Ալեն Պռոստի մրցակցության հետ:

Պորտուգալացին հայտնել է, որ լավ հարաբերություններ ունի արգենտինացու հետ և որ վերջինս իրեն ավելի լավն է դարձնում. «Մենք Լեոյի հետ հիանալի պրոֆեսիոնալ հարաբերություններ ունենք: Մենք երկար տարիներ զգացել ենք նույն ակնթարթներն ու էմոցիաները»:

Ռոնալդուն նաև խոստովանել է, որ հիանում է Մեսսիի կարիերայով:

Նույն շարքից