Տնտեսություն 

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե որն է հիմա ամենակարևոր աշխատանքը, որը պետք է արվի

analitik.am

Երկնիշ տնտեսական աճ արձանագրելը ֆանտաստիկայի ոլորտից չէ: Այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այսօր ամենամեծ խնդիրն այն է, որ կապիտալ ներդրումների ծավալների տեմպի ժամանակացույցի հետ կապված խնդիր կա, եթե այն արդյունավետ կերպով լուծված լիներ, այսօրվա տնտեսական ցուցանիշները շատ ավելին կլինեին:

Փաշինյանը հայտարարեց, որ հիմա ամենակարևոր աշխատանքը 2020 թվականի կապիտալ ծախսերի պլանավորումն է, մրցույթների պատշաճ կազմակերպումն ու անցկացումը և հունվարի 1-ի դրությամբ բոլոր կապիտալ ծախսերի մասով պայմանագրերի ստորագրումը. «Այստեղ պետք է հաշվի ոչ միայն բյուջետային նախատեսված միջոցները, այլ նաև այն, որ ընթացքում կարող են գոյանալ հավելյալ միջոցներ: Նման միջոցների դեպքում չպետք է շաբաթներով քննարկենք, թե ինչի վրա դրանք պետք է ծախսենք, պետք է արագ հասկանանք, թե ինչ ենք անելու այդ միջոցներով»:

Նույն շարքից