Եթե նախկինում օրակարգի հարցը եղել է՝ փող չկա, ինչ պետք է անել խնդիրները լուծելու համար, հիմա ավել փող կա, սակայն այդ փողը ծախսելու մեխանիզմները կանգնեցրել ենք, իսկ նոր մեխանիզմները դեռ ամբողջության մեջ կայացած չեն: Այս մասին կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հույս հայտնեց, որ գնումների մասին օրենսդրությունը արդյունավետ փոփոխությունների կենթարկվի, ինչի շնորհիվ 2020 թվականից խնդիրը չի լինի:
Փաշինյանի խոսքերով, տարբեր խնդիրներ լուծելիս ծախսային մասը թերակատարվում է, ինչի շնորհիվ գումար է վերադառնում բյուջե: Կարևոր է հասկանալ, թե ինչպես պետք է ճիշտ օգտագործել այդ միջոցները:
Վարչապետը կարծում է, որ գումարները տնտեսվում են այդ թվում նաև կոռուպցիոն ռիսկերի բացակայության շնորհիվ: