Տնտեսություն 

Եղբայր, տնտեսական աճն եք ուզում գնահատել, ՀՆԱ-ի աճը գնահատեք, թե չէ՝ ՏԱՑ. Նախկին նախարար

analitik.am

Գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը գրում է.

«Որպեսզի գնահատեն որևէ երկրի տնտեսության վիճակը, տնտեսագետները սահմանեցին ՀՆԱ (համախառն ներքին արդյունք): Շատ տնտեսագետներ ՀՆԱ-ն չեն սիրում, քանի որ այն չի անդրադառնում աճի ներառականությանը (Օրինակ՝ եթե որևէ երկրում մի խումբ մարդիկ շատ շատ շատ հարստանան, իսկ մի ավելի մեծ խումբ մի քիչ աղքատանա, ՀՆԱ-ն ցույց կտա տնտեսական աճ, բայց աճի հետևանքով ավելի շատ մարդ աղքատացած կլինի, քան հարստացած): Բայց դե ավելի լավ ցուցանիշ դեռ չի ստեղծվել ու պրոգրեսիվ մարդյությունն առաջնորդվում է ՀՆԱ-ով:

Մեզ մոտ տնտեսական ակտիվության ցուցանիշից են խոսում: Եղբայր, տնտեսական աճն եք ուզում գնահատել, ՀՆԱյի աճը գնահատեք, թե չէ՝ ՏԱՑ: ՏԱՑը, ո՞ր .... օյ, ներողություն եմ խնդրում»:

Նույն շարքից