Իրանը սուննի «Իսլամական պետություն» խմբավորման ծայրահեղականներին թույլ չի տա վնասել Իրաքի Նեջեֆ և Քերբելա քաղաքներում գտնվող շիա սրբավայրերը և պատրաստ է զորքեր մտցնել: Իրանական «Ինթիհաբ» նորությունների ինտերնետ-պորտալի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի ՆԳՆ ղեկավար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին:
«Նախագահ Հասան Ռուհանին կառավարության հետ խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ Իրանն էլիտար զորքեր կուղարկի այդ քաղաքները պաշտպանելու համար, եթե դրանց «Իսլամական պետության» մոտենալու իրական վտանգ առաջանա»: Միջամտությունը լիովին կոորդինացված կլինի իրաքյան կողմի հետ և կուղղվի «Իսլամական պետության» ոչնչացմանը»,- հայտարարել է Ֆազլին:
«Ինթիհաբ»-ի հաղորդմամբ՝ ներկայումս Իրանը պատրաստում է իր զինված ուժերի հատուկ զորավարժություններ հարևան Իրաքում իրավիճակին արտակարգ միջամտության դեպքում: Զորավարժություններին կմասնակցեն օդուժն ու իրանական անօդաչուները: