ՆԱՏՕ-ի և ամերիկյան հետախուզության ներկայացուցիչները հայտարարել են, որ ավելի քան 1.000 ռուսաստանցի զինվոր է մասնակցում Ուկրաինայի տարածքում ընթացող ռազմական գործողություններին, հայտնում է Reuters-ը:
Այս կառույցները նշում են, որ զինվորականներն աջակցություն են ցուցաբերում անջատողականներին:
ՆԱՏՕ-ից պնդում են նաև, որ Ուկրաինայում հակամարտությանը նաև ռուսական ծանր ռազմատեխնիկա է ներգրավված:
Ավելի վաղ ռուսական աղբյուրները նշել էին, թե ուկրաինական կողմն իր ռազմական անհաջողությունները փորձում է պայմանավորել ռուսական կողմի մասնակցությամբ, ինչն իրականությանը չի համապատասխանում: