Միջազգային 

Հարավային Օսեթիան հրաժարվել է Վրաստանի հետ հակամարտությունից

Հարավային Օսեթիան մտադիր չէ, որևէ զինված դիմադրություն ցույց տալ Վրաստանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է այդ երկրի նախագահ Անատոլի Բիբիլովը:

«Ցանկանում եմ հայտարարել, որ ոչ մի զինված հակամարտություն, ինչին ձգտում է Վրաստանը, չի լինելու»,- նշել է նա՝ մեկնաբանելով օսեթական Ցնելիս բնականայրի մոտ տեղակայված պահակակետի մոտ տեղի ունեցած միջադեպը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին վրացական ոստիկանությունը Հարավային Օսիայի Ցնելիս բնակավայրի տարածքում պահակակետ է տեղակայել: Ցխինվալին պահանջել է հեռացնել ամցակետը, բայց Թբիլիսին մերժել է:

Նույն շարքից