Միջազգային 

Նորբերտ Ռետգենը կոչ է անում եվրոպական երկրներին նոր պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ

analitik.am

Անգելա Մերկելի մերձավոր դաշնակից, Գերմանիայի խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Նորբերտ Ռետգենը կոչ է անում եվրոպական երկրներին նոր պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ, հաղորդում է Reuters-ը:

Նրա կարծիքով՝ նոր պատժամիջոցներն անհրաժեշտ են որպես կանխարգելիչ միջոցառումներ: «Դրանք պետք է նոր պատժամիջոցներ լինեն՝ ի պատասխան Ռուսաստանի էմբարգոյի... դրանք պետք է քննարկել գագաթաժողովում եւ հավանություն տալ»,-ասել է նա՝ հավելելով, որ «յուրաքանչյուր դանդաղում Պուտինը կհամարի թուլություն... պատժամիջոցները կխթանեն նրա գործողությունները», հաղորդում է Gazeta.ru-ն:

Ռուսաստանի տնտեսության զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը ավելի վաղ հայտարարել էր, որ ՌԴ իշխանությունները նոր պատասխան միջոցառումներ են պատրաստում ավիաշինարարության եւ մեքենաշինության ոլորտում:

Նույն շարքից