«Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն առաջարկում է Ուկրաինայում ռազմական դրություն մտցնել, գլխավոր հրամանատարի ռազմակայան ստեղծել, իսկ «նախագահին՝ իր ձեռքը վերցնել երկրի պաշտպանության կառավարման բոլոր լծակները: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Նրա խոսքով՝ ուկրաինական իշխանությունները պետք է անհապաղ փոխեն տակտիկան, ռազմական դրություն մտցնել Դոնեցկի և Լուգանսկի մարզերում, ինչի համար անհրաժեշտ է շտապ Գերագույն ռադայի նիստ գումարել:
Տիմոշենկոյի խոսքով՝ «վերը նշված բոլոր միջոցները մեզ հնարավորություն կտան հստակ կոորդինացնել մեր գործողությունները, արդյունավետ և վճռական գործել»:
Ավելի վաղ նման կոչերով հանդես էր եկել Ուկրաինայի ՆԳՆ Արսեն Ավակովի խորհրդական Անտոն Գերաշենկոն: