Միջազգային 

Ռուսամետ ակտիվիստների հրամանատարությունն աջակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կոչին

analitik.am
Ուկրաինայի արեւելքում ռուսամետ ակտիվիստների հրամանատարությունն աջակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կոչին` շրջափակված ուկրաինացի զինվորականների համար հումանիտար միջանցք ստեղծելու վերաբերյալ, պայմանով, որ վերջիններս հանձնեն իրենց զենքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով «հարավ-արեւելքի բանակի» մամուլի կենտրոնը:


«Մենք աջակցում ենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը հումանիտար միջանցք ստեղծելու վերաբերյալ` Ուկրաինայի շրջափակված զինված ուժերը դուրս բերելու համար: Մենք պատրաստ ենք ապահովել զինվորականների դուրսբերման անվտանգությունը մի պայմանով` նրանք պետք է  ստեղծված միջանցքով անզեն դուրս գան», — ասվում է հայտարարությունում` վկայակոչելով «հարավ-արեւելքի բանակի» հրամանատարությանը:


Ավելի վաղ Պուտինը դիմել էր ակտվիստներին` կոչ անելով հումանիտար միջանցք բացել  շրջապատման մեջ հայտնված ուկրաինացի զինվորականների համար, որպեսզի «խուսափեն անիմաստ զոհերից»: Նախագահը նաեւ ընդգծել է, որ Ռուսասանը պատրաստ է եւ հումանիտար օգնություն կցուցաբերի Դոնբասի բնակչությանը, որը տառապում է հումանիտար աղետից:  


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իլովայսկի շրջանում շրջափակման մեջ են հայտնվել Ուկրաինայի ջոկատները, նրանք սպասվող  աջակցություն չեն ստացել: Այդ բնակավայրի համար արդեն մեկ շաբաթից ավելի է դաժան մարտեր են ընթանում զինվորականների եւ ապստամբների միջեւ:

Նույն շարքից