Միջազգային 

ԵՄ պետությունների նախագահները կքննարկեն իՌԴ-ի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու հնարավորությունը. Մերկել

analitik.am

ԵՄ պետությունների նախագահները եւ կառավարության ղեկավարները օգոստոսի 30-ի  արտահերթ նիստում կքննարկեն իրավիճակն Ուկրաինայում եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու հնարավորությունը:


Այս մասին Բեռլինի մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը` վկայակոչելով Deutsche Welle-ն:


«Մենք տեղեկություն ենք ստացել ռուսաստանցի զինվորների ներկայության ավելացման, նոր ապակայունացման եւ անջատականների նոր տեղաշարժերի մասին այն շրջաններում, որտեղ մինչ այժմ խաղաղ է եղել», - ասել է Մերկելը:


Ըստ Մերկելի` ԵՄ-ն մշտապես հասկացրել է, որ Ուկրաինայում իրավիճակի հետագա սրացման  դեպքում քննարկվելու են հետագա պատժամիջոցները: 


«Այդ հարցը գագաթաժողովի օրակարգում է լինելու, եւ մենք ինքներս մեզ հարց ենք տալու` ինչպես ենք արձագանքելու», - նշել է Անգելա Մերկելը: Նա հավելել է, որ ԵՄ-ն ձգտում է ճգնաժամի դիվանագիտական լուծման եւ «չի թուլացնի իր ձգտումները», սակայն Մինսկում նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Պյոտր Պորոշենկոյի հանդիպումից հետո իրավիճակը  վատթարացել է:

Նույն շարքից