Միջազգային 

ՄԱԿ-ի ԱԽ-ն արգելափակել է Ուկրաինայի Արեւելքում հրադադարի դադարեցման մասին հայտարարությունը

analitik.am

ՄԱԿ-ի ԱԽ-ն արգելափակել է հայտարարությունը Ուկրաինայի Արեւելքում հրադադարի դադարեցման մասին, հայտնում է  ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։


Ըստ նրա՝ հայտարարությունն արգելափակվել է անլուրջ հիմնավորմամբ։


«ԱԽ-ն իր մի քանի անդամների ապակառուցողական ջանքերի արդյունքում այդպես էլ իր դերը չի կատարել ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում»,- ասել է Չուրկինը։


ՄԱԿ-ի ԱԽ նիստի ընթացքում Լիտվայի մշտական ներկայացուցիչ Ռայմոնդա Մուրմոկայտեն հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից պատրաստված փաստաթղթում «չեն նշվել որոշ լուրջ հարցեր»,  այդ թվում նաեւ այն մասին, որ ռուսամետ ակտիվիստները «խանգարում են Ուկրաինայի կառավարության տրամադրած հումանիտար օգնությանը»:


Այն  հրադադարի կոչ է անում, ինչպես նաեւ կոչ է անում երկխոսություն սկսել 2014 թ. ապրիլի 17-ի Ժնեւի հայտարարության եւ 2014 թ. հուլիսի 2-ի Բեռլինի համատեղ կոնվենցիայի հիման վրա: Փաստաթղթում նաեւ նշվում է  «Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերելիս ջանքերը կրկնապատկելու» անհրաժեշտությունը:

Նույն շարքից