Միջազգային 

ՈՒԱԾ-ն համակարգում է Ուկրաինայի արեւելքում Կիեւի եւ ռուսամետ ակտիվիստների միջեւ պատանդների փոխանակումը

analitik.am

Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղարի տեղակալ Միխայիլ Կովալը հայտարարել է, որ ՈՒԱԾ-ն համակարգում է Ուկրաինայի արեւելքում Կիեւի եւ ռուսամետ ակտիվիստների միջեւ պատանդների փոխանակումը, փոխանցում է ՈՒՆՆ-ը: 


«Փոխանակումը տեղի է ունենում անընդհատ: Նախագահը` որպես գերագույն հրամանատար, եւ ուժային կառույցները հստակ գիտեն՝ որտեղ են մեր գերեվարված զինվորները եւ քաղաքացիական անձինք: Նրանք Դոնեցկի մարզպետարանի շենքում են, ՈՒԱԾ-ի  եւ ՆԳՆ-ի գրավված շենքերում: Ըստ նախագահի որոշման` ՈՒԱԾ-ն զբաղվում է այդ հարցով», - նշել է Կովալը:


Բացի դրանից, նա հայտնել է, որ գերիների փոխանակման վերաբերյալ բանակցություններին մասնակցում են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նույն շարքից