Միջազգային 

Ուկրաինայում Մոսկվայի գործողություններն անհետեւանք չեն մնա. Գերմանիայի կանցլեր

analitik.am

Ուկրաինայում Մոսկվայի գործողություններն անհետեւանք չեն մնա, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել օգոստոսի 28-ի երեկոյան: 


ԳԴՀ-ի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտի փոխանցմամբ՝ կողմերը համակարծիք են, որ «ռուսաստանցի նոր զինվորների եւ ռուսական ռազմատեխնիկայի նոր հոսքը խախտում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը»: Նա նաեւ նշել է, որ կանցլերը ստեղծված իրադրության կապակցությամբ խոստացել է «հետագա հետեւանքներ Ռուսաստանի համար», փոխանցում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:


ԱՄՆ նախագահի հետ զրույցում Մերկելը նաեւ հաստատել է, որ ԵԽ-ն օգոստոսի 30-ին կզբաղվի Ուկրաինայի հիմնախնդրի  հարցով: Կանցլերը հավելել է, որ Գերմանիայի կառավարությունը շարունակելու է ճգնաժամի կարգավորման դիվանագիտական քաղաքականությունը:

Նույն շարքից