Միջազգային 

Անգելա Մերկելը կողմ է ԵՄ-ին բալկանյան երկրների շուտափույթ ինտեգրմանը

analitik.am

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ է ԵՄ-ին բալկանյան երկրների շուտափույթ ինտեգրմանը։


«Կցանկանայինք, որ անդամագրման գործընթացն արագ ընթանար», - ասել է նա Բեռլինի «Արեւմտաբալկանյան կոնֆերանսում», որին մասնակցում էին Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն եւ Ալբանիայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Կոսովոյի, Մակեդոնիայի, Սերբիայի եւ Մոնտենեգրոյի վարչապետները։


Որպես ինտեգրման հաջող օրինակ Մերկելը նշել է Սլովենիան եւ Խորվաթիան, փոխանցում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով AFP-ն։


Իր հերթին Բարոզուն եւս կողմ է արտահայտվել բալկանյան երկրների անդամակցությանը եւ խոստացել մինչեւ 2020թ. 12 մլրդ եվրոյի օգնություն հատկացնել։

Նույն շարքից