Միջազգային 

ՆԱՏՕ-ի յոթ երկրներ արագ արձագանքման ուժեր կստեղծեն

analitik.am

Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի անդամ յոթ երկրներ արագ արձագանքման ուժեր կստեղծեն «Ուկրաինայում Ռուսաստանի միջամտությանն» ի պատասխան պաշտպանությունն ամրապնդելու ծրագրի շրջանակում, գրում է korrespondent.net-ը՝ Financial Times թերթին հղումով։

 

Թերթի տվյալներով՝ նոր կառույցում կընդգրկվի առնվազն 10.000 զինվոր:

 

Նորարարության նպատակն է ստեղծել համատեղ էքսպեդիցիոն ուժեր արագ տեղակայման և կանոնավոր զորավարժությունների անցկացման համար: Բրիտանական ղեկավարության ներքո կառույցը կներառի ռազմաօդային և ռազմածովային ստորաբաժանումներ, ինչպես նաև ցամաքային զորքեր:

 

Նախագծին մասնակցում են Դանիան, Լատվիան, Էստոնիան, Լիտվան, Նորվեգիան և Նիդեռլանդները: Բացի այդ, հետաքրքրված է նաև Կանադան:

 

Ակնկալվում է, որ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը նոր ռազմական կառույցի ստեղծման մասին կհայտնի հաջորդ շաբաթ: Սեպտեմբերի 4-5-ն Ուելսում կկայանա ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որտեղ պետությունների առաջնորդները հույս ունեն պայմանավորվել դաշինքի արևելյան սահմաններն ամրապնդելու երկարաժամկետ նախագծի իրականացման շուրջ։

Նույն շարքից