Միջազգային 

«Իսլամական պետության» գրոհայինները կարող են հայտնվել ԱՄՆ-ում

analitik.am

«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները կարող են հայտնվել ԱՄՆ-ում՝ Մեքսիկայի սահմանով։ Այս մասին հայտնոմ է Fox News-ը՝ վկայակոչելով Թեքսասի իրավապահներին։
Ըստ ոստիկանության` Facebook –ում եւ Twitter-ում օգտատերերը, որոնք կապ ունեն «Իսլամական պետության» հետ, կոչ են արել հատնել մեքսիկա-ամերիկյան սահմանը՝ ԱՄՆ-ում ահաբեկչություններ իրականացնելու համար, փոխանցում է  Gazeta.ru-ն:

«Սա գործնականում իրականանալի տարբերակ է», — նշել են Թեքսասի ոստիկանությունում:

Ներկայումս ԱՄՆ զինվորականները հատուկ գործողություն են իրականացնում «Իսլամական պետության» գրոհայինների դեմ` ավիահարվածներ հասցնելով Իրաքի գրոհայինների դիրքերին:

 

Նույն շարքից