Միջազգային 

ԱՄՆ-ը զգուշանում է «Իսլամական պետության» գրոհայինների ներխուժումից

analitik.am

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները ակտիվ հետաքրքրություն են ցուցաբերում ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանն անցնելու ուղղությամբ, շաբաթ օրը հաղորդել է FoxNews հեռուստաալիքը՝ հղում անելով Տեխաս նահանգի իրավապահ օրգաններին:

«Որոշ սոցցանցերի օգտատերեր, ենթադրաբար՝ «Իսլամական պետության» գրոհայինները և քարոզիչները, կոչ են արել որոշ սահմանային գործողություններ իրականացնել կամ ձգտել են տեղեկացնել, որ անօրինականորեն Մեքսիկայի միջոցով մուտքը (ԱՄՆ) փաստացի իրականանալի տարբերակ է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տեխասի հասարակական անվտանգության վարչությունը իր եզրահանգումները հիմնավորում է օգոստոսի 19-26-ը Facebook և Twitter սոցցանցերում տեղադրված 32 հաղորդագրությունների վերլուծությամբ, որոնց հեղինակները կոչ են անում ամերիկացիների դեմ ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով հատել ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանները: Որոշ հաղորդագրություններում նշվում է թղթակից Ջեյմս ՕՔիֆի անունը, որն առանց արգելքների Ուսամա բեն Լադենի դիմակով հատել է երկու երկրների սահմանը:

Տեխասի իրավապահներին չի հաջողվել պարզել օգտահաշիվների տերերին. դրանք տասնյակ հազարավոր բաժանորդներ են, սակայն ենթադրվում է, որ գրոհայիններն օգտահաշիվներն օգտագործում են քարոզչական նպատակներով:

Նույն շարքից