Միջազգային 

Վրաստանի խորհրդարանը սկսել է Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ բանաձևի մշակման աշխատանքները

analitik.am

 

Վրաստանի խորհրդարանը սկսել է Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ բանաձևի մշակման աշխատանքները, որն օրենսդիր մարմինը կընդունի աշնանային նստաշրջանում: Այդ մասին հայտարարել է եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դոլիձեն ուրբաթ՝ օգոստոսի 29-ին, գրում է korrespondent.net-ը:

 

«Ես կարծում եմ, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները և Ռուսաստանի ռազմական միջամտությունը, ռուսական տանկերը, ռուսական զորքերը նշանակում են, որ այդ պայքարը մտել է վճռորոշ փուլ, և Ուկրաինային այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ է միջազգային հանրության հստակ, արդյունավետ և կոնկրետ աջակցությունը»,- հայտարարել է Դոլիձեն:

 

Նրա խոսքով՝ բանաձևի տեքստի վրա աշխատանքն արդեն տարվում է, և այն կընդուվնի խորհրդարանի աշխատանքի առաջին շաբաթվա ընթացքում:

Նույն շարքից