Միջազգային 

Գերմանիայի նախագահը ներողություն է խնդրել լեհ ժողովրդից

Գերմանիայի նախագահ Ֆրենկ Վալտեր Շտանմայերը լեհ ժողովրդից ներողություն է խնդրել Երկրորդ աշխարհամարտի տարիներին նացիստների գործողությունների համար: Այս մասին հայտնում է  NDTV հեռուստաալիքը:

Շտենմայերը լեհական Վելյուն քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմի հիշատակի 80 ամյակին նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում մասնավորապես ասել է, որ «գլուխ է խոնարհում Վելյունի զոհերի հիշատակի առաջ»: Նա նաև նշել է, որ ֆաշիստները Լեհաստանում մարդկության դեմ հանցանքներ են գործել:

ԳՖՀ նախագահը ելույթ է ունեցել գերմաներեն և լեհերեն:

Վելյունում էր նաև Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան: Հրավիրված էին նաև Ուկրաինայի և ԱՄՆ նախագահները: Ինչպես հայտնի է Թրամփը չեղարկել էր Լեհաստան այցը Ֆլորիդա նահանգում փոթորկի պատճառով: Իսկ ՌԴ նախագահ Վ. Պուտինը հրավիրված չէր:

Ավելի վաղ Դուդան հայտարարել էր, որ Ստալինը և Հիտլերը պայմանավորվածություն են ունեցել Լեհաստանը ոչնչացնելու մասին: Լեհաստանի նախագահը Ռուսաստանին մեղադրել էր նաև Ուկրաինայի և Վրաստանի վրա հարձակման համար:

 

Նույն շարքից