Ուկրաինայի նախարարների կաբինետը քննարկման է դրել Գերագույն ռադայի №4561՝ «Ուկրաինայի որոշ օրենքներում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որը վերաբերում է Ուկրաինայի ինքնիշխանության ապահովմանն ու տարածքային ամբողջականության պահպանմանը», հայտնում է ZN.UA-ն:
Ինչպես ասվում է օրենքի նախագծի բացատրական գրության մեջ, առաջարկվում է փոփոխություններ կատարել Ուկրաինայի «Ներքին և արտաքին քաղաքականության հիմունքներում» և «Ուկրաինայի ազգային անվտանգության հիմունքներում», համաձայն որոնց՝ ստեղծվում են օրենսդրական ենթապայմաններ Եվրաատլանտյան տիրույթին Ուկրաինայի ինտեգրման համար և Ուկրաինայի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության համար:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն իր դռները բաց է թողնում Ուկրաինայի համար: