Միջազգային 

Ղրղզստանի կառավարությունը հավանություն է տվել ՄՄ-ին միանալու մասին օրինագծերին

analitik.am

Ղրղզստանի կառավարության աշխատակազմը միաձայն հավանություն է տվել Մաքսային միությանը եւ Բելառուսի, Ռուսաստանի ու Ղազախստանի հետ Միասնական տնտեսական տարածքին հանրապետության միանալու համար անհրաժեշտ օրինագծերի փաթեթին, հաղորդում է ղրղըզական կառավարության մամուլի ծառայությունը:

Մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին ստորագրվել էր  ՄՄ-ին Ղրղզստանի միացման վերաբերյալ միջոցառումների ծրագրի մասին համաձայնություն:


Ղրղզստանը եւ ՌԴ-ն նաեւ ստորագրել են եվրասիական տնտեսական ինտեգրման պայմաններում տնտեսական զարգացման մասին միջակառավարական համաձայնագիր, որը նախատեսում է 1 մլրդ դոլար կապիտալով ռուս-ղրղզական զարգացման հիմնադրամի ստեղծում եւ ճանապարհային քարտեզի միջոցառումների ֆինանսավորում՝ 200 մլն դոլարի չափով:


Նախնական տվյալներով՝ ՄՄ-ին միանալու ճանապարհային քարտեզի իրականացման համար Ղրղզստանին անհրաժեշտ է 377 մլն դոլար, այդ թվում՝ պետական սահմանների արդիականացման միջոցառումներ, փոխանցում է ria novosti-ին:

Նույն շարքից