Միջազգային 

Իլհամ Ալիևը՝ գերանների և փշերի մասին

analitik.am

Ցինիզմը եւ լկտիությունը ըմբռնումներ են, որոնցով առաջնորդվում են Ադրբեջանի իշխանությունները բոլոր այն հարցերում, որոնք վերաբերում են ղարաբաղյան հակամարտությանը:

Օտար կյանքերի, այդ թվում՝ սեփական զինվորների կյանքերի նկատմամբ անտարբեր վերաբերմունքի եւս մեկ օրինակ է ցուցադրել հարեւան պետության ղեկավար Իլհամ Ալիեւը Բեյլագանսկի շրջանի երիտասարդության եւ հասարակության ներկայացուիչների հետ հանդիպման ժամանակ:

Ալիեւ-կրտսերը, օգտվելով հնարավորությունից, որոշել է խոսել ղարաբաղյան հակամարտության գոտու վերջին սրացումներից: Բնականաբար, Իլհամ Հեյդարովիչը լռել է, որ այդ սրացումը հրահրված է եղել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական դիվերսիայի փորձերի շարքով, ինչի արդյունքում տասնյակ ադրբեջանցի զինվորներ զոհվեցին: Ալիեւի կարծիքով, տեղի ունեցածը «Ամրապնդեց Ադրբեջանի դիրքերը Սոչիում կայացած հանդիպմանը» (Հայաստանի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը՝ խմբ.):

Ադրբեջանի նախագահը փորձել է ներկաներին հավաստիացնել, որ «Հայաստանում իշխում են վախն ու խուճապը»: «Բնականաբար, ուժեղացող Ադրբեջանը եւ ուժեղ ադրբեջանական բանակը, հերոսական ադրբեջանցի զինվորները նրանց համար վախի մշտական աղբյուր են», - հայտարարել է Ալիեւը: «Վստահ եմ, որ մենք կվերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը: Միջազգային իրավունքի նորմերը խրախուսում են մեր դիրքորոշումը: Ադրբեջանը համաշխարհային մասշտաբով մեծ հեղինակություն ունի, մեզ հետ հաշվի են նստում, խորհրդակցում: Այսօր մեր միջազգային հեղինակությունը բարձր մակարդակի վրա է», - ասել է Իլհամ Ալիեւը՝ չմոռանալով պարծենալ պաշտպանության ոլորտում ձեռքբերումներով:

Ամեն ինչ, իհարկե, կարելի է ասել, բայց սեփական ժողովրդին տհասների հավաքածու կոչելը առնվազն անհաշվենկատություն է:

Բնականաբար, Իլհամ Ալիեւը կարող է տեսնել ուրիշի աչքի փուշն ու չնկատել գերանը սեփական աչքերում, կարող է անտեսել քննադատությունը Եվրոպայի եւ Ամերիկայի կողմից, կարող է ընդդիմադիր մամուլ չկարդալ, չտեսնել ամենօրյա հաղորդագրությունները սեփական բանակում տեղի ունեցող միջադեպերի մասին, փախստականների եւ ղարաբաղյան պատերազմի մասնակիցների ինքնասպանությունների մասին, հանրահավաքների ու բողոքի ցույցերի մասին, կարող է շարունակել ստորացնել սեփական հասարակությունը՝ ճաղերի հետեւը նետելով իրավապաշտպաններին, լրագրողներին եւ բոլոր այլախոհներին: Դե ինչ, ամեն մեկն իրավունք ունի ապրել պատրանքներով: Միայն թե իրականության հետ բախումը, որպես կանոն, ցավոտ է լինում:

Նույն շարքից