Միջազգային 

Ռուսաստանը փորձում է Եվրոպայում հաստատել ուժեղի իրավունքը. Օբամա

analitik.am

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ Ռուսաստանը փորձում է Եվրոպայում այնպիսի կարգ հաստատել, որտեղ իրավունքը պատկանում է ուժեղին:

Նման կարծիք է հայտնել Սպիտակ տան ղեկավարը օգոստոսի 29-ին ԱՄՆ Հարիս քաղաքում ելույթի ժամանակ (Նյու Յորք նահանգ):

Օբամայի խոսքով՝ «նայելով Եվրոպային, հնարավոր է տեսնել, որ Ռուսաստանի նախագահը որոշումներ է կայացնում նայելով հետ, այլ ոչ թե առաջ, ինչպես նաև ոտնձգություններ է կատարում իր հարևանների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ փորձելով ապացուցել պնդումը, թե ով ուժեղ է, նա էլ իրավացի է»:

«Ես կարող եմ հասկանալ, թե ինչու շատերը անհանգստություն են զգում»,- խոստովանել է ամերիկացի առաջնորդը:

Նույն շարքից