Միջազգային 

Գազայի վերականգնման համար կպահանջվի 20 տարի

analitik.am

Իսրայելական վերջին գործողություններից հետո Գազայի վերականգնումը 20 տարի կպահանջի, գրում է Russia Today-ը՝ վկայակոչելով Shelter Cluster-ին՝ հակամարտություններից հետո վերականգնումները գնահատող միջազգային ընկերությանը:

 

Այս գնահատականը տրվել է այն նկատառումով, որ Գազայում հազարավոր շենքեր են ավերվել. ըստ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ յոթ շաբաթ տևած պատերազմի հետևանքով 17.000 տուն է ավերվել կամ լրջորեն վնասվել:

 

Առհասարակ 5.046 ք/կմ տարածքում 1.8 մլն բնակչություն տեղավորող Գազայում 75.000 բնակարանային դեֆիցիտ կա:

 

Պաղեստինի իշխանությունները Գազայի վերականգնումը գնահատել են 6 մլրդ դոլար: Սակայն վերականգնումը խոչընդոտում են Իսրայելի և Եգիպտոսի շրջափակումները: Իսրայելը, օրինակ, կտրուկ արգելում է բետոնի և այլ շինանյութերի ներմուծումը Գազա՝ յոթ տարի առաջ ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման իշխանության գալուց ի վեր:

 

 

Նույն շարքից