Միջազգային 

Այսօրվանից Վրաստանում ուժի մեջ է մտնում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը

analitik.am

Վրաստանում սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի մեծ մասը, որն ընդգրկում է Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին (DCFTA), հայտնում է Интерфакс-ը։

 

Ինչպես նշել է երկրի տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչը, այսօրվանից կսկսի գործել փաստաթղթի մոտ 80%-ը, այդ թվում` DCFTA-ն։ Փաստաթուղթը ենթադրում է վրացական գյուղատնտեսական և արդյունաբերական արտադրանքի ազատ տեղաշարժ եվրոպական շուկայում և անվտանգ արտադրանքի մատակարարում տեղական շուկա։

 

DCFTA-ի շրջանակում վրացական արտադրության գրեթե բոլոր մթերքները ԵՄ շուկա արտահանելիս ազատվում են մաքսային սակագնից։ Սակայն որոշակի սահմանափակումներ, այնուամենայնիվ, կգործեն։

Նույն շարքից