Միջազգային 

Օբաման 2016թ. ցանկանում է Աբդուլլահ Գյուլին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար դարձնել

analitik.am

Թուրքական Takvim պարբերականում հրապարակում է հայտնվել, ըստ որի՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ցանկանում է 2016-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար դարձնել Թուրքիայի արդեն նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլին:

Թուրքական Takvim-ի լրագրող Էրգյուն Դիլերը գրել է, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ցանկանում է Աբդուլլահ Գյուլին 2016-ին դարձնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար եւ այդ հարցով արդեն համոզել է Ռուսաստանին եւ Չինաստանին:

Նշվում է, որ Բարաք Օբամայի այս նախաձեռնության հետ համաձայն չեն ԱՄՆ պահպանողականները՝ ովքեր պայքարում են, որ նման բան տեղի չունենա:

Թուրք լրագրողը պնդել է, որ եթե Օբաման առաջադրի Գյուլի թեկնածությունը, նա անկասկած ընտրվելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, ինչը շրջադարձային կլինի, քանի որ առաջին անգամ մուսուլմանը կդառնա ՄԱԿ-ի քարտուղար:

Նույն շարքից