Միջազգային 

Ուժի մեջ է մտել Ադրբեջան - ԵՄ պարզեցված վիզային ռեժիմը

analitik.am

Այսօրվանից ուժի մեջ է մտել Ադրբեջանի և Եվրամիության միջև պարզեցված վիզայի մասին համաձայնագիրը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Բաքվում ԵՄ-ի գրասենյակը:

 

Նմանապես ուժի մեջ է մտել նաև ռեադմիսիայի մասին համաձայնագիրը, որով որևէ երկիր պարտավորվում է հետ ընդունել այլ երկրից արտաքսվող իր քաղաքացիներին, տվյալ դեպքում՝ ԵՄ-ի երկրներում ապօրինի բնակվող Ադրբեջանի քաղաքացիներին, որոնք ենթակա են արտաքսման:

 

Վիզային ռեժիմի մասին համաձայնագիրը ստորագրվել էր անցած տարի նոյեմբերին Վիլնյուսի գագաթաժողովի ժամանակ:

 

Համաձայնագրերին առնչվող բոլոր ներքին գործընթացները կատարված են: Փաստաթղթերում բացակայում են Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի և Դանիայի ստորագրությունները:

 

Նոր կանոններով՝ վիզաներն ադրբեջանցիներին կտրվեն 10 օրվա, իսկ արտակարգ իրավիճակներում՝  2 օրվա ընթացքում: Վիզայի ստացման վճարը կարժենա 35 եվրո: Վիզա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի քանակը կկրճատվի:

 

Նույն շարքից