Միջազգային 

Պուտինը հանձնարարել է ստորագրել Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցելու վերաբերյալ պայմանագիրը

analitik.am

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ստորագրել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամակցելու վերաբերյալ պայմանագիրը։ Նախագահի համապատասխան կարգադրությունը հրապարակվել է այսօր իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում, գրում է Интерфакс-ը։

 

«Ընդունել ՌԴ կառավարության առաջարկը՝ ստորագրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության վերաբերյալ պայմանագիրը»,- նշվում է փաստաթղթում։

 

Ընդ որում՝ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությանն իրավունք է տրվել պայմանագրի ստորագրման վերաբերյալ բանակցությունների ընթացքում նախարարների կաբինետի հավանությանն արժանացած նախագծում փոփոխություններ մտցնել, որոնք չունեն սկզբունքային բնույթ։

 

Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը ստորագրվել է 2014թ. մայիսի 29-ին: Այն ստորագրել են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի առաջնորդները:

Նույն շարքից