Միջազգային 

Շարունակելու ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված մեր քայլերը. Դավութօղլու

analitik.am

Թուրքիայի նոր վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ներկայացրել է Թուրքիայի 62-րդ կառավարության արտաքին քաղաքական նպատակներն ու ծրագրերը՝ շեշտելով Հայաստանի հետ հարաբերություններն ու հայ-ադրբեջանական հակամարտությունը:


Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ներկայացնելով Թուրքիայի նոր կառավարության արտաքին քաղաքականությունը՝ նշել է, թե կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է Կովկասում խաղաղության հաստատումը եւ տարածաշրջանում հակամարտության եւ լարվածության նվազեցումը:


«Այդ համատեքստում մեր երկիրը շարունակելու է Հարավային Կովկասում հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ, Ադրբեջանի հողերի եւ Լեռնային Ղարաբաղի «բռնազավթմանը» վերջ դնելու, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ լարվածության վերացման համար ջանքեր գործադրել:


Առաջիկա ժամանակաշրջանում շարունակելու ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված մեր քայլերը: Հայաստանից սպասում ենք ոչ թե պատմությունից քեն քաշել, այլ փոխհամագործակցության առաջը բացող, ընդգրկուն, արդար հիշողության փնտրտուքի մեջ մտնող գաղափարի ուղղորդմանը եւ մեր նախաձեռնություններին առաջադեմ տեսակետներով պատասխանների»,- ասել է Դավութօղլուն:

Նույն շարքից