Միջազգային 

Վենեսուելայի նախագահը կոչ է արել դադարեցնել սպառնալիքները Ռուսաստանի հասցեին

analitik.am

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԵՄ-ին եւ ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել սպառնալիքները Ռուսաստանի հասցեին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


«Մենք ուշադիր հետեւում ենք Ռուսաստանի հասցեին սպառնալիքներին: Սեփական անկախ ձայնն ունեցող Վենեսուելան պահանջում է, որպեսզի Ռուսաստանին մեղադրողները դադարեցնեն նրա վրա հարձակումները, դադարեցնեն նրա դեմ պատերազմի պատրվակներ որոնելը: Թող խաղաղություն տիրի», — հայտարարել է Մադուրոն:


Ըստ նրա` Արեմուտքը սպառնում է Ռուսաստանին, իսկ Մոսկվայի` պաշտպանվելու փորձերի դեպքում անմիջապես  մեղադրանքներ են հնչում` Արեւմուտքի երկրների նկատմամբ ագրեսիայի վերաբերյալ:


«Նոր պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքները Ռուսաստանին կանգնեցնելու եւ Չինաստանին, ինչպես նաեւ այլ երկրներին ուղերձ հղելու փորձ են», — ընդգծել է Վենեսուելայի նախագահը:

Նույն շարքից