Armsport.am-ը գրում է․ «Ռոման» պաշտոնապես հայտարարեց տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին վարձակալելու մասին: Պայմանագիրը նախատեսված է 1 տարով: Կողմերի միջև համաձայնագրի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
«Գայլերի» կազմում Հայաստանի Ազգային հավաքականի ավագը հանդես կգա 77 համարի մարզաշապիկով:
Հիշեցնենք, որ 30-ամյա ֆուտբոլիստն այդ համարով էր խաղում Եվրոպա լիգայում «Արսենալի» կազմում իր առաջին մրցաշրջանում: