Միջազգային 

Պորոշենկոն և Տիմոշենկոն պաշտոն են ստացել Ուկրաինայի նոր խորհրդարանի կազմում

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն կներառվի Գերագույն Ռադայի՝ Եվրամիության հետ ինտեգրացման հարցերով խորհրդի կազմում: Այս մասին տեղեկացնում են երկրի խորհրդարանի կայքից:

Հրապարակվել են նաև Գերագույն Ռադայի այլ հանձնաժողովների կազմերը: «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան և «Եվրոպական համերաշխություն» կուսակցության նախկին խոսնակ Անդրեյ Պարուբին կաշխատեն ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովում:

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն կներառվի վետերանների իրավունքների պաշտպանության և սոցիալական քաղաքականության հարցերով հանձնաժողովում:

Ուկրաինայի 9-րդ գումարման Գերագույն Ռադան իր աշխատանքը սկսել է օգոստոսի 29-ից: Խորհրդարանի կազմը որոշվել էր հուլիսի 21-ին անցկացված արտահերթ ընտրությունների արդյունքում:

Երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ղեկավարած «Ժողովրդի ծառա» կուսակցությունը ստացել էր 43,16% ձայն, Յուրիա Բոյկոյի «Ընդդիմադիր հարթակը հանուն կյանքի» կուսակցությունը՝ 13,05%, մինչդեռ Ուկաինայի նախկին վարչապտ Յուլյա Տիմոշենկոյի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունը ստացել էր ձայների 13,05%-ը:

Զելենսկիի կուսակցությունից պատգամավոր է ընտրվել 254 թեկնածու, ինչը նախագահին օրենքի նախագծերի քննարկման ժամանակ մեծամասնություն կապահովի:

Նույն շարքից