Սպորտ 

Վստահ եմ՝ գերազանց արդյունքների կհասնենք միասին. Մխիթարյան

analitik.am

Հայաստանի Ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջին մեկնաբանությունն է տվել իտալական «Ռոմա» տեղափոխությունից հետո:

«Հայտնվել այնպիսի ակումբում, ինչպիսին «Ռոման» է, հիանալի հնարավորություն է, նոր էջ իմ կարիերայում: Ես գիտեմ, թե սա ինչ ակումբ է, և վստահ եմ, որ մենք գերազանց արդյունքների կհասնենք միասին», - Մխիթարյանի խոսքերն է մեջբերել «Ռոմայի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը 1 տարվա վարձակալությամբ Լոնդոնի «Արսենալից» տեղափոխվեց «Ռոմա», որտեղ հանդես է գալու 77 համարի մարզաշապիկով:

Նույն շարքից