Միջազգային 

Ամերիկացի զինվորականները գործողություններ են իրականացրել Սոմալիի «Աշ-Շաբաբ» ծայրահեղական խմբավորման իսլամիստների դեմ

analitik.am

Ամերիկացի զինվորականները գործողություններ են իրականացրել Սոմալիի «Աշ-Շաբաբ» ծայրահեղական խմբավորման իսլամիստների դեմ, հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ ծովակալ Ջոն Կիրբին: 


Ըստ նրա` այժմ կատարված գործողության գնահատականն է տրվում, որից հետո կհրապարակվեն մանրամասները:


Ներկայումս «Աշ-Շաբաբը» ակտիվ պայքարում է Սոմալիի կառավարության դեմ, որին օգնում են այլ երկրների զինված ջոկատները, այդ թվում նաեւ` ԱՄՆ-ի: 


Օգոստոսի 31-ին ութ մարդ էր զոհվել Մոգադիշոյում` Սոմալիի հետախուզության գրասենյակի վրա գրոհայինների հարձակման հետեւանքով:  Սկզբում հարձակվողները պայթուցիկն էին գործի դրել, իսկ այնուհետեւ կրակել շենքի վրա, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նույն շարքից