Միջազգային 

Ուկրաինայի ճգնաժամի լուծման համար քաղաքական երկխոսություն է անհրաժեշտ. Բան Կի Մուն

analitik.am

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը հայտարարել է, որ Ուկրաինայի ճգնաժամը ռազմական լուծում չունի, հայտնում է gazeta.ru-ն` վկայակոչելով Agence France-Presse-ը:


«Լուծման համար քաղաքական երկխոսություն է անհրաժեշտ: Սա ավելի տրամաբանական ուղի է», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ ընդգծելով, որ ինքն անհանգստացած է Ուկրաինայի վերջին իրադարձություններից:


Բան Կի-Մունի հայտարարությունները հաջորդել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի խոսքերին` Արեւելյան Եվրոպայում դաշինքի նոր ռազմաբազաներ ստեղծելու վերաբերյալ:

Նույն շարքից