Սպորտ 

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայում» կխաղա «գոլդ» համարի մարզաշապիկով

analitik.am

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վարձավճարով տեղափոխվել է իտալական «Ռոմա»:

Մեր կիսապաշտպանն իտալական ակումբում կխաղա մինչև 2020 թ. հունիսի 30-ը և կկրի 77 համարի մարզաշապիկը: Իտալական ակումբը «Արսենալին» կվճարի 3 միլիոն եվրո Մխիթարյանի վարձակալության համար:

Խոսելով «Ռոմա» տեղափոխվելու մասին՝ Մխիթարյանը նշել է. «Սա մեծագույն ակումբի հետ նոր շրջան սկսելու հիանալի հնարավորություն է ինձ համար: Ես գիտեմ, թե սա ինչ ակումբ է և վստահ եմ, որ մենք կարող ենք մեծ բաներ նվաճել միասին»:

Նույն շարքից