Միջազգային 

Բան Կի-Մունը մտահոգված է Իսրայելի կողմից հազար հա պաղեստինյան հողերի բռնակցման պլաններից

analitik.am

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը մտահոգված է Իսրայելի կողմից հազար հա պաղեստինյան հողերի բռնակցման պլաններից: Այս մասին ասված է ՄԱԿ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


«Նման մեծ տարածքի զավթումը սպառնում է պայմաններ ստեղծել բնակեցման գործունեությունը շարունակելու համար, որը, ինչպես բազմիցս հայտարարել է ՄԱԿ-ը, անօրինական է միջազգային իրավունքի շրջանակներում եւ ամբողջությամբ հակասում է երկու պետություն ստեղծելու հիմքի վրա հակամարտության կարգավորմանը»,-ասվում է հայտարարությունում:


Ավելի վաղ նշվել էր, որ օգոստոսի 31-ին Իսրայելի իշխանությունները հայտարարել են հողատարածքները միավորելու մասին, որոնք 1967 թվականից գտնվում են գրավյալ տարածքներում: ՄԱԿ-ի տվյալներով՝ խոսքը մոտ հազար հա հողերի մասին է Բեթղեհեմ քաղաքի մոտ:


Այս առթիվ Բան Կի-Մունը կոչ է արել Իսրայելին ականջալուր լինել միջազգային հանրությանը եւ ձեռնպահ մնալ բնակեցման գործունեությունից, ինչպես նաեւ կատարել իր պարտավորությունները միջազգային իրավունքի եւ մերձավորարեւելյան քառյակի «ճանապարհային քարտեզի» շրջանակներում:

Նույն շարքից