Միջազգային 

Կիեւի իշխանությունները ռազմական պարտություն են կրել Ուկրաինայի արեւելքում. Spiegel

analitik.am

Կիեւի իշխանությունները ռազմական պարտություն են կրել Ուկրաինայի արեւելքում, հաղորդում է գերմանական Spiegel ամսագիրը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի բարձրաստիճան գեներալի կարծիքը:


«Ռազմական առումով Կիեւը պարտվել է հակամարտությունը»,-ասել է ՆԱՏՕ-ի անանուն բարձրաստիճան զինվորականը:


արբերականի տվյալներով՝ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը ստիպված է եղել նոր գնահատական տալ ռազմական իրավիճակին Ուկրաինայի արեւելքում: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին մնում է բանակցել այն բանի շուրջ, որ «իր մարդկանց դուրս բերի ռուսների ճիրաններից», նշում է Դաշինքի ներկայացուցիչը:


Փաստացի Կիեւը կորցրել է վերահսկողությունը իր արեւելյան տարածքներում, պնդում են նյութի հեղինակները:


Spiegel-ը նաեւ նշում է, որ ներկա պահին ՆԱՏՕ-ն հատուկ ուշադրություն է դարձնում խոշոր արդյունաբերական կենտրոն եւ նավահանգիստ Մարիուպոլի շրջանում ընթացող ռազմական գործողություններին, որին մոտեցել են ռուսամետ ակտիվիստները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նույն շարքից