Միջազգային 

Իրավիճակն Ուկրաինայում Դիդյե Բուրկհալթերը բնորոշել է որպես «շատ դժվար փուլ»

analitik.am

ԵԱՀԿ նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդյե Բուրկհալթերը ափսոանք է հայտնում կապված Ուկրաինայի արեւելքում ռազմական գործողությունների հետ:


«Հիմա ամբողջությամբ կարելի է պատկերացնել մռայլ սցենարը»,-ասել է նա շվեյցարական RTS հեռուստաալիքի եթերում:


Ներկա իրավիճակը Ուկրաինայում Դիդյե Բուրկհալթերը բնորոշել է որպես «շատ դժվար փուլ», որտեղ հակամարտության «էսկալացիայի ռիսկը» չափազանց բարձր է: Միաժամանակ, այս պահին նա Ուկրաինայում ազգային երկխոսության հնարավորություն չի տեսնում:


Դրա հետ կապված ԵԱՀԿ նախագահը մեծ նշանակություն է տալիս դիվանագիտական շփումներին եւ մեծ հույսեր է կապում Ֆրանսիայի եւ Գերմանիայի կողմից նոր դիվանագիտական նախաձեռնությունների հետ:


Ինչ վերաբերում է Շվեյցարիային, ապա նա միշտ էլ պատրաստ է հարթակ տրամադրել դիվանագիտական հանդիպումների համար, ընդգծել է Բուրկհալթերը, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Նույն շարքից