Միջազգային 

Օբաման Տալլինում այսօր կհանդիպի Բալթյան երկրների ղեկավարների հետ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման լույս չորեքշաբթի մեկօրյա այցով կլինի Տալլինում, որտեղ կհանդիպի Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի ղեկավարների հետ՝ հաղորդում է էստոնական ԱԳՆ-ի մամլո ծառայությունը:

Այցի ծրագրի համաձայն՝ Էստոնիայի մայրաքաղաքում Air Force One նախագահական ինքնաթիռի վայրէջքից հետո նախագահը կուղևորվի Տալլինի կենտրոնում գտնվող Swissotel հյուրանոց: Այցի պաշտոնական հատվածը կսկսվի չորեքշաբթի առավոտյան՝ Կադրիորգ պարկի պալատում Էստոնիայի նախագահ Տոմաս Հենդրիք Իլվեսի հետ հանդիպմամբ:

Այնուհետև կկայանա Օբամայի ընդհանուր հանդիպումը Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի նախագահների հետ: Նախագահները մամուլի համար հանդես կգան համապատասխան հայտարարությամբ:

Այցի ընթացքում Օբաման Nordea համերգասրահում կունենա բաց ելույթ:

Նույն շարքից